Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երևանը ողջունում է Կալիֆոռնիայի խորհրդարանի բանաձևը

Երևանը ողջունում է Կալիֆոռնիայի խորհրդարանի բանաձևը
10.05.2014 | 14:00

«Ողջունում ենք ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ի պատասխան News.am լրատվական գործակալության հարցի, երեկ ասել է Նալբանդյանը։

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևը Կալիֆոռնիայի խորհրդարանը ընդունեց մայիսի 8-ին։

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ